Լեզվական աշխատանք, թեմա՝ Նախադասության գլխավոր անդամներ․ 308-316

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպեսոր ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

            Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց պատերը:
Արեգակը շիկացրեց:
Շիկացրեց։

            Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Տեղափոխեցին գետափ:
Տեղափոխեցին։
            Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:
Հռչակավոր ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:
            Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին մեծ գիտնականին։
Սերունդները հիշեցին գիտնականին։
Սերունդները հիշեցին։
Հիշեցին։
            Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը հնազանդորեն փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը 
փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը 
փռվեց ոտքերի առաջ:
Փռվեց ոտքերի առաջ:
Փռվեց։

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառոր նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար:Եկար:
            Մենք արդեն հուսահատ սպասում էինք:Սպասում էինք:
            Դուք պայմանը մոռացե՞լ էիք:Մոռացե՞լ էիք։
            Ի՜նչ լավ ժամանակ հասար:Հասար։
            Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց:
Խշշա։
            Նա քեզ կանչում է:
Կանչում է։
            Դու ինչո՞ւ չես լսում:

Չես լսում։

312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:
Ենթական ենթարկվում է ստորոգյալին։

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Ես գտա ստորոգյալի եզակի կամ հոգնակի լինելով։

            (Շունը, շները) հաչում են: — Շները հաչում են։
            (Մարդ, մարդիկ) անցավ: — Մարդ անցավ:
            (Մեքենան, մեքենաները) սլանում էր: — Մեքենան սլանում էր:
            (Ընկերդ, ընկերներդ) կանչեցի՞ն: — Ընկերներդ կանչեցի՞ն:

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին. կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:


Ես գտա ստորոգյալի եզակի կամ հոգնակի լինելով։

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            (Տղան) համարձակ առաջ եկավ: (Օրերն) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուններ): (Ոստիկանները) այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդիկ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուրը) երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոցը) դատարկ էր: Հավանաբար (մարդիկ) քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

Հոգնակի գրեցի այն դեպքում, երբ ենթական հոգնակի է։

            Փղի համար կնճիթր շատ կարևոր (է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ (է, են) լինում:

            Երբ փիղն ընկնում (է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (է, են) կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է, են) նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *