Հայրենագիտական Հաշվետվություն

0

Իմ սիրելի Արատեսը

0

Արատեսի վանք

վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր

Օրբելյանների քարավան

Օրբելյանների իջևանատուն (քարավանատուն) հնում՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում, այժմ՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին Վարդենյաց լեռնացնքում, ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա։ Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ 


Անհատական ուսումնական պլան չորորդ ուսումնական պլան

0

Անուն Ազգանուն – Դավիթ Տոնոյան
Դասարան 4.1

ջոկատ- 5

ջոկատավարներ- Անի Ենգոյան Անուշ Դավթյան

Բջնու մասին բան

Ընդհանուր առմամբ գյուղի տարածքում 1929 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերվել է բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, դամբարաններ, տապանաքարեր, գետնուղի-գաղտնուղիներ, մի քանի ավերված եկեղեցիների հիմքեր ու փլատակներ։ 1929 թվականին հետախուզական պեղումներ է կատարել Հայաստանի հուշարձանների պահպանման կոմիտեի արշավախումբը։ Բջնիի կենտրոնում են գտնվում Սուրբ Գևորգ (8-րդ դար) և Սբ. Աստվածածին (1031 թվական) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Աշխատակարգ ՝

Մայիսի 29

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05— Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

10։10-10։55- Նախագծային աշխատանք Սոնա Փափազյանի հետ

11:05-11:50- Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:55-12:40- Մարմնամարզություն ՝ Սոնա Սարգսյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Մայիսի 30

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55- Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները— Անի Ենգոյանի հետ

10։10-10։55-Ճամփորդության նախապատրաստում- Անի Ենգոյան

11:05-11:50- —Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:55-12:40-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Մայիսի 31

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

10։10-10։55-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:05-11:50- Խոհանոցային գործունեություն

11:55-12:40 Ազգային խաղեր — Անի Ենգոյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Հունիսի 1

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

Ճամփորդություն Բարձունքի հաղթահարում. Բջնու բերդ։

Հուլիսի 2

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55- Լեզվական խաղեր Գոհար Բալջյանի հետ։

10։10-10։55- Ազգային, բակային խաղեր — Անի Ենգոյանի հետ

11:05-11:50Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները Անի Ենգոյանի հետ

11:55-12:40-Մարմնամարզություն ՝ Սոնա Սարգսյանի հետ

12:55-13:35- Շաբաթվա ամփոփում

Կոնդ

0

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր[1]։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է

View of Kond.JPG

Մենուայի ջրանցք

0

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ[3]։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։ Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։ Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։ Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։ Վերին Մեշինկերտից հաստաբուն ծառերի կոճղերից պատրաստված խողովակով ջուրն անցկացվել է գետի մյուս ափը և ուղղվել դեպի արևմուտք՝ ոռոգելով Իշխանիգոմ, ապա Սյոլպլասան, ԿեմՔարավանց, Անող և Մաշքելտեք գյուղերը։ Իսկ Իշխանիգոմից հույսիս՝ դեպի լեռան ստորոտը դառնալով՝ ջրանցքը ձգվում է դեպի արևելք՝ ոռոգելով Խադամ, ՔյոշկՍ. Վարդան, Խարաբքյո գյուղերը և հասնում մինչև Արտամեդ։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ժամանակին ոռոգել է 42 գյուղ, որոնցից 1890-ականների դրությամբ միայն 20-ն էր մնացել։ Ջրանցքի տեղում, ըստ ավանդության, ժամանակին մեծ քաղաք է եղել։ Դրա մասին կա նաև հիշատակություն Խորենացու «Հայոց պատմությունում»[3]

Սորբ Հարություն տոնը մեր ընտանիքում

0

Մենք Զատկին գնում ենք տատիկներիս տուն և սկվում է ամենա-ամենա հետաքրքիր պահը ։Այնսինքն ձվակռիվը։ Հետո հաց ենք ուտում ։ Եվ գնում ենք խաղալիքներով խաղում։


Ձու ներկել
Մենք ձվերը ներկում ենք բաժակների մեջ։ Բաժակների մեջ լցնում ենք եռացրած ջուր ու ներկ
և ձուն մցնում ջրի մեջ։

Ես սիրում եմ այդ տոնը որովետև ձվակռիվն է ։
Չեմ սիրում որ կռվից հետո պենք է ձուն ուտել։

ԾԱՂԿԱԶԱՐԴ

0

Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն[2]։Ծաղկազարդին բաժանվող ուռենու ճյուղեր

Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է։

Տիեզերական կամ Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն ու Վարդավառի խնդումը։ Ամանորին ծառը զարդարել են չրերով ու մրգերով, իսկ Ծաղկազարդին՝ փնջած ձվերով, որոնք ունեցել են նաև չարխափան նշանակություն։ Ծաղկազարդին ընդունված է եղել ծառերը զարդարել գունավոր լաթերով։ Այդ պատճառով է, որ տոնը ստացել է Ծառզարդար անվանումը։ Հետագայում ծառի պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Սրա ապացույցն են «Տաճար մայրիի» (անտառի տաճար) անունը ստացած եկեղեցին Խոսրովի արգելոցում։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները[3].

«Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա»(Մատթ. 29։99)։

Ժողովրդի բազմությունը աղաղակում է ու ասում.

«Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ.12։13)։

Վահագմ Վիշապաքաղ

0

Ո՞վ էր Վահագնը։
Վահագնը վիշպաքաղ էր։
Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։
Որ վահագնը վիշապաքաղ էր։ Ոներ կրակե մորուք շաաաաաաաաաաաաաատ ոժեղ եր որ սպնել եր ամբողչ Հայաստանի վիշապներին։
Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։

Հայոց հինավուրց հեթանոսական դիցարանի գլխավոր աստվածներից է Վահագն Վիշապաքաղը: Նրան նվիրված երկու հրաշալի հուշարձաններից մեկը գտնվում է Ավան վարչական շրջանում` մայրաքաղաքի հյուսիս-արևելյան եզրին` Սևան տանող մայրուղու սկզբնամասում:

Վահագն Վիշապաքաղի պաշտամունքը մեզ է հասել շատ վաղ ժամանակներից: Նա ամենասիրված ու տարածված աստվածներից էր, և նրան նվիրված գլխավոր ծիսավայրը, տաճարը կամ մեհյանը գտնվել է Տարոն գավառի Քարքե լեռան վրա: Անգամ քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանի շատ վայրերում տևական ժամանակ պահպանվում է նրա պաշտամունքը: Մովսես Խորենացին՝ իր «Հայոց պատմության» մեջ, մեջբերելով մի փոքրիկ պատառիկ Գողթան երգերից, նկարագրում է Վահագնի ծնունդը, որը հայոց վաղ շրջանի բանահյուսության մի անզուգական օրինակ է: Իր «Հայոց պատմության» մեջ Վահագն Վիշապաքաղին է անդրադարձել նաև Ագաթանգեղոսը:

Վահագն Վիշապաքաղի անվան ստուգաբանության, պաշտամունքի և, ընդհանրապես, աստվածության իմաստավորման հարցերով զբաղվել են շատ գիտնականներ: Առաջ են քաշվել բազմաթիվ կարծիքներ ու գիտական վարկածներ: Նա հաճախ բնութագրվում է որպես բարու, կենսատու լույսի, արևի, հուր ու կրակի, շանթ ու որոտի, կայծակի, ուժի ու քաջության, ռազմի ու պատերազմի, հերոսության ու արիության աստվածային մարմնավորող: Սակայն, թե սրանցից որն է եղել ավելի առանձնահատուկ կամ հատկանշական Վահագնի համար, յուրաքանչյուր ուսումնասիրող մեկնաբանել է յուրովի: Վերջին ժամանակներում, կարծես թե, շրջանառվում է այն վարկածը, համաձայն որի Վահագն Վիշապաքաղը եղել է Հայաստանի պետականության ժամանակաշրջանի հեթանոսական կրոնական համակարգում յոթ հիմնական աստվածությունների մեջ երրորդը` Արամազդից ու Անահիտից հետո, պատերազմի, ռազմի ու քաջության, որոտի ու կայծակի աստվածության աստված:

Հուշարձանը տեղադրվել է 1964թ., պատրաստված է կարմրավուն տուֆից, պատվանդանը` բազալտից: Այն հեղինակել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը, ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը: Փոթորկալից ամպերից էլ վեր, աստվածային, հզոր ու առնական Վահագնը շանթահարում է գետնատարած ու ծառս եղած եռագլուխ վիշապին: Հուշարձանի իմաստային և ընդհանրապես գաղափարական արտահայտչաձևը վեհ է ու անմեկնելի: Այն կարծես ձոն է աստվածային գերիշխանության, բարու ու չարի, լույսի ու խավարի հավերժական պայքարին:

Տորք Անգեղի արձան

0

Ազգային ավանդության համաձայն, Տորքը Հայոց նախարարություններից մեկի նախահայրն էր: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նա Հայկի սերնդից էր, Պասքամի զավակը և Հայկակի թոռը: Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ արտաքինով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են անվանել: Նա ձեռքերով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց հետևից և առաջացած ալեկոծումից նավերը խորտակվել են կամ մղվել հեռուները:

Տորք Անգեղի արձանը դրվել է 1982թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա: Արձանի նյութը կոփածո պղինձ է, բարձրությունը՝ 4.8 մ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան:

Արձանի պատվիրատուն Երևանի Խորհրդային շրջանի գործկոմն էր: Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Խորհրդային շրջանի գործկոմում պաշտոնատար անձանց փոփոխության պատճառով լճի կառուցման նախագիծը չիրագործվեց, իսկ արձանի բացման հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ:

Հիմնական գրականություն՝ Ա. Խանջյան, Երևանի արձանները, Երևան 2004թ.