իՆՉՊԵՍ ԵՄ ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ

0


Ես այս տարի դեկտեմբերի երեսունին գնացել եմ սիրուն քայլարշավի Հայաստանի Արարատի մարզի Դժողքի Ձոր կոչվող սիրուն ձորը։ Ձորը կոչվում է Դժողքի, որովհետև այտեղ արշավելը շատ բարդ է, մենք շատ-շատ չարչարվեցինք ու լիքը քայլեցինք։ Այդ ձորը ունի մի հատ էլ անուն՝ Հովազաձոր, որի մասին գիրքը հիմա կարդում է իմ եղբայրը։ Մենք այնտեղ հեռադիտակ էինք տարել և մենք կարողացանք տեսնել Բեզուարյան այծեր։ Ես վախենում էի , որ հովազ կլինի, դե անունը Հովազադոր է, բայց չտեսանք հովազ։ Ես ձեզ զգուշացնում եմ, որ ամռանը չգնաք, ասում են հովազը ամռանը գալիս է։ Մենք այնտեղ խարույկ վառեցինք և կերանք բլինչիկ և ես պատահական պայթացրեցի մաշմելոն։ Որպես ապացույց ահա իմ սիրուն նկարը Դժողքի Ձորից։

Իմ տեսած ամենա ամենա հետաքրքիր ֆիլմը դա <Թեդիի արկածներն> են։ Անունից արդեն հասկացվում է որ այդ ֆիլմը Թեդիի մասին է ։Այդ Թեդին չէր ուզում, որ իրեն հաղթեին, բայց այդ ֆիլմում կար մի աղջիկ, որը հաղթել էր Թեդիին։ Եվ ահա Թեդիին խորամանկություն արեց և փոխեց աղջկա բախտի անիվի թիվը։ Դրանից հետո աղջկա պապիկը եկավ և պտտելով բախտի անիվը և հանեց կապույտ քսանչորս թիվը։ Եվ այդ քսանչորս թվով պապիկը հաղթեց Թեդիին։

Վերելք Արագած Հարավային գագաթ 21/09/2022

0

Հայաստանի անկախության օրը ես բարձրացա Արագած լեռըէ Հարավային գագաթը։ Ես Այսպես ճամփորդելով ճանաչում եմ Հայաստանը։ Սա իմ երկրորդ փորձն է բարձրանալ Արագած, առաջին անգամ չստացվեց, քանի որ ժամանակից հետ ընկանք, ու հասկացանք որ չենք հասցնի մինչև մութն ընկնելը բարձրանալ ու իջնել,դրա համար դադարեցրեցինք։ Այս անգամ ստացվեց և մենք հասանք գագաթ։

https://youtu.be/iayAnc9hRd0

Ճամփորդություն դեպի շոկոլադի գործարան

0

Օրը սկսվեց այսպես։ Ես ու մայրիկս, ինչպես միշտ, վիճեցինք, հետո բարիշեցինք ու գնացի դպրոց։ Դասարանով հավաքվեցինք դպրոցում, սպասեցինք՝ ավտոբուսը գա։ Երբ այն եկավ, մենք նստեցինք ու գնացինք Սուրբ Մարինե եկեղեցի։ Այնտեղ մի բոլ հաց կերանք, խաղացինք ու գնացինք Կարմրավոր եկեղեցի։ Կարմրավոր եկեղեցուց երևում էր շոկոլադի գործարանաը՝ Գուրմե-Դուրմեն։

Մենք գնացինք գործարան, կերանք շատ տարբեր տեսակի շոկոլադներ և քայլեցինք հաջորդ եկեղեցի՝ Սուրբ Սարգիս։ Ինձ ամենաշատը դուրեկավ, որ մենք հաց էինք ուտում։

Բուն Բարեկենդանից փակվում է վարագույրը: Սակայն այն բացվում է մի քանի տոնական առիթներով, որոնք հանդիպում են Մեծի Պահոց շրջանում: Դրանք են՝ Տյառնըդառաջը, Աստվածածնի Ավետման տոնը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապն: Մեծի Պահոց շրջանն ավարտվում է Ղազարու հարության հիշատակի հետ միասին: Եվ սա է պատճառը, որ շաբաթ երեկոյան բացվում է խորանի վարագույրը, որն ազդարարում է Մեծի Պահոց շրջանի ավարտը:

Սովորեցի, որ պետք է շատ քայլել:

«Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան

0

Մենք գնացել ենք «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան։ Այնտեղ ես տեսա, որ եթե ես ձեռքս խփեմ սեղանին նույն ուժը կզգամ։Այդ փորձն արեցինք։ կամ եթե երկու գնդիկ բաց թողնես, մյուս կողմից 2-ն էլ հետ կգնան։ Գագիկը մտել էր հայելիներով արկղի մեջ և բոլորը մտածում էին, որ մարմինը չկա։ Ինձ ամենաշատը դուր եկավ սենսորային դաշնամուրը:

Ինչպես ես բարձրացա Խուստուփ Լեռը

0

Նախորդ տարի՝ ամռանը, մայրիկը և հայրիկը մեզ տարան Սյունիք։ Իսկ ի՞նչն էր մեր Սյունիք գնալու նպատակը, կարո՞ղ եք գուշակել։ Իհարկե, ճիշտ եք, Խուստուփ բարձրանալը։ Եվ ահա, մենք հասանք Ծավ գյուղ։ Առավոտ շուտ սկսեցինք Շիկահողի արգելոցով գնալ դեպի լեռը։ Եղանակը անձրևոտ էր և մենք մտածում էինք, թե ինչպես պիտի բարձրանանք սարը։ Հայրիկը մեքենան քշեց սարի գագաթից մոտ 8կմ հեռու ու սկսվեց մառախուղի միջով դժվար քայլարշավը։ Ինչքան մոտենում էինք գագաթին, այնքան ամպերը իջնում էին ներքև, իսկ մենք գտնվում էինք ամպերից վերև։ Մենք ամպերից ներքև թողեցինք ուժեղ մառախուղը, իսկ ամպերից վերև մեզ սպասում էր ուժեղ ու պայծառ արևը։ Բայց միևնույնն է, սարի գաբաթի հատվածը պատված էր մառախուղով։ Չկարծեք թե հեշտ է բարձրանալ Խուստուփ լեռը։ Ես ճանապարհին հոգնել էի և ամեն 50 մետրը մեկ պառկում էի գետնին և ասում՝ չեմ գալու։ Սարը մերթ ընդ մերթ բացում էր ամպերից կատարը և ուժ էր տալիս ինձ, որ քայլեմ։ Ամպերը վերջնականապես բացեցին սարը ու մենք նկատեցինք սարի փեշին ծածանվող Հայաստանի դրոշը: Ես ու եղբայրս վազքով հասանք դրոշին և հայրիկը բացատրեց, թե ում կիսանդրին է այնտեղ դրված։ Իսկ դուք գիտե՞ք՝ ում, իհարկե, Գարեգին Նժդեհի։ Հանգստացանք և մի քիչ բրդուճ կերանք, որ ուժ հավաքեինք ու կարողանայինք սկսել ժայռամագլցումը, որովհետև գագաթին հասնելու համար պետք էր մի քիչ մագլցել։

Մանր-մանր քարայծի պես թռչկոտելով հասանք գագաթին։ Երբ գագաթին նստած էի, հասկացա, որ ես կյանքում առաջին անգամ կպա սարի ամենաբարձր կետը որոշող եռանկյանը։

Ես Դավիթն եմ, ես բարձրացել եմ Խուստուփը։

Սպասեք իմ հաջորդ արշավին։ Ես մյուս տարի ամռանը բարձրանալու եմ Արագած սարը։

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

0

Մենք դասարանով գնացել էինց Արայի լեռ: Ավտոբուսը կանգնեց լեռան ստորոտին, և մենք ամբողջ ճանապարհը ոտքով բարձրացանք։ Շատ դժվար էր, բայց մենք հաղթահարեցինք: Հասանք տեղ, հաց կերանք և բարձրացանք վանը: Ես և Միքայելը երազանք պահեցինք և քար կպցրեցինք եկեղեցու պատին։ Հավատում ենք, որ մեր երազանքը կկատարվի:

լեգենդ

Կար մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ ։ Իշխանը սիրահարվել էր Ծաղկին և ստիպելով ուզում էր ամուսնանալ։ Ծաղիկը թաքնվում է քարանձավում։ Քանի որ հովիվն արդեն տեսել էր իրեն, խնդրեց չասել իր տեղը։
Բայց հովիվը վախեցավ իշխանից և ասաց աղջկա տեղը։ Ծաղիկն այդ տեսնելով, իրեն գցում է սարից։ Հովիվն ու գառները քար են դառնում, իսկ քարանձավի պատերից հոսող ջուրը Ծաղկի արցունքներն են։