Ազգային նվագարաների ճանաչում

0

Դուդուկ

Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր և տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ։ Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների և կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ։

ՊԿու

Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ Այժմ, պկուն ունի 4 տարատեսակ, որոնք մեկը մյուսի հնչերանգային շարունակությունն են կազմում։ Պկուի ձայնածավալը մեծ է, մեծ օկտավայի մի-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը։

Բլուլ

Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։ Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա։ Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում։ Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։

Շվի

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը 

լարային գործիքներ

քանոն

Ներկայիս Ադրբեջանի տարածքում ևս քանունը լայն տարածում ուներ, որտեղ միջնադարում հաստատված թյուրքական ցեղերը ժամանակի ընթացքում յուրացրին այն նվագելու հմտությունները և ներառեցին իրենց՝ կամաց-կամաց ձևավորվող մշակույթի մեջ։ Սակայն ավելի ուշ շրջանում նվագարանն Ադրբեջանի տարածքում կարծես մոռացության է մատնվում։ Հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին քանոն էր նվագում ադրբեջանցի երգահան Մեշադի Ջամիլ Ամիրովը, և նրանից հետո մինչև 20-րդ դարի կեսերը քանոնը հազվադեպ էր գործածվում ադրբեջանական երաժշտության մեջ։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում նվագարանը Հայաստանում շարունակում էր լայնորեն կիրառվել։

թառ

Նա կրճատել է փարդաների թիվը 17-ի, գործիքի 5 լարերին ավելացրել վեցերորդ լարը՝ ընդհանուրը հասցնելով 11 լարերի։ Նոյնպես կատարել է կառուցվածքային փոփոխություններ թեթեվացնելով գործիքը և վերջնականապես հրաժարվել նվագարանը ազդրի վրա հենված դիրքից, ընդունելով կատարողի ծալած թևի վրա հորիզոնական՝ կրծքին սեղմած դիրքը։

Այս բարեփոխված գործիքն ուշադրության արժանացել է հայ վիրտուոզ քամանչահար՝ Սաշա Օգանեզաշվիլուն (Ալեքսանդր Օհանյան) որ նրան անվանել է «կախարդական թառ»։

քամանչա Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր։ Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով։ «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական։ 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները։ Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին։ Այսպիսով, արաբներն ազդեցություն ունեցան միայն մի շարք նվագարանների անվանափոխության գործում։ Օրինակ ջնարը կամ վինը հնագույն ժամանակներից հայտնի էր Հայաստանում և ուներ լայն գործածություն։ Այդ մասին հիշատակություն կա նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ։ Անցնելով պատմական ճանապարհ, ջնարն անվանափոխվեց՝ ստանալով «սազ» անունը, որով էլ հասավ մեր օրերը։ «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար՝ ոտքի վրա։ Մի կողմ թողնելով գործիքի ծագումնաբանության խնդիրը, առավել կարևոր է, թե տվյալ նվագարանն ինչ ինքնատիպ բովանդակություն և զարգացում է ունեցել որևէ ժողովրդի մշակութային կյանքում, և թե ինչպես է զարգացրել այն տվյալ ժողովուրդը։

0

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Աղբյուրը՝ heqiat.am

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր ան ծանոթ բառերը

կույր – մարդ որ լավ չի

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    Որ քեզ բան են տալիս դու գոհ եղի։
  2. Բնութագրի՚ր կույրին:
    Կույրը ամեն ինիչ ից դժգոհ և անամոթ եր ։
  3. Նոր վերնագիր մտածիր:

Ամենինչից դժգոհ Կույրը։

Տեքստից դուրս գրեք այն բառերը որոնց հնչյուների և տառերի քանակները չեն համապատասխանում։