Կոմիտաս-Սողոմոն Սողամոնյան

Այսօր մենք դասարանով Կոմիտասի ծննդյան 153րդ տարեդարձի կապակցությամբ գնացել ենք Կոմիտասի թանգարան։

Մեր օրը սկսվեց դպրոցում՝ երգի ժամին։ Մենք կրկնեցինք երկու կոմիտասյան երգ՝ <<Հոյ Նազանը>> և <<Կաքավիկը>>։

Այնուհետև նստեցինք երթուղային ավտոբուսը և ասեցինք մեր սովորած երկու անգիրները՝ <<Սևուկ ամպերը>> և <<Աշուն ծնավը>>։

Հիմա ես կպատմեմ, թե մենք ինչ ենք արել Կոմիտասի թանգարանում։ Մենք հասանք տեղ և գնացինք Կոմիտասի թանգարանի մոտի այգին և այնտեղ Կոմիտասի արձանի մոտ շրջան կազմեցինք նորից արտասանեցինք մեր երգերը և բանաստեղծություննեը։ Դրանից հետո մտանք թանգարան, իջանք ներքևի հարկ և մեզ դիմավորեց ընկեր Լիլիթը՝ թանգարանի աշխատողը։ Մենք այնտեղ պանտամիմայի պես խաղ խաղացինք՝ նա մեզ ցույց էր տալիս գործիքները, իսկ մենք գուշակում։ Աշխատողները մեզ տվեցին հին հայկական գործիքներ՝ շրխկաններ։ Մենք նվագեցինք այդ գործիքներով “Զար զընգը” և “Կաքավիկը”, իսկ վերջում շրջեցինք թանգարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *