ԾԱՂԿԱԶԱՐԴ

Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն[2]։Ծաղկազարդին բաժանվող ուռենու ճյուղեր

Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է։

Տիեզերական կամ Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն ու Վարդավառի խնդումը։ Ամանորին ծառը զարդարել են չրերով ու մրգերով, իսկ Ծաղկազարդին՝ փնջած ձվերով, որոնք ունեցել են նաև չարխափան նշանակություն։ Ծաղկազարդին ընդունված է եղել ծառերը զարդարել գունավոր լաթերով։ Այդ պատճառով է, որ տոնը ստացել է Ծառզարդար անվանումը։ Հետագայում ծառի պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Սրա ապացույցն են «Տաճար մայրիի» (անտառի տաճար) անունը ստացած եկեղեցին Խոսրովի արգելոցում։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները[3].

«Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա»(Մատթ. 29։99)։

Ժողովրդի բազմությունը աղաղակում է ու ասում.

«Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ.12։13)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *