Հայաստան ասելիս

0

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Ես շատ հուզվում եմ ։
  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։
    Հայրենիքի նկատմամբ դա երկիրը չախտոտելն է։
  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։
    Որովետև նա պատմում է իր զգացմունքները ։
  • Տեքստից դուրս գրեք բոլոր այն բառերը, որոնք հոգնակի թվով են գործածված։
    այտերս
    ծնկներս
    աչքերս
    թևերս