Թեմա՝ Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

0
  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։
    P=9×4=36
    S=9×9=81
  2. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    24:4=6
  3. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    5×5=25
  4. Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
    (16+12)x2=28×2=56
    16×12=142
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 56 սմ է։
    56×2=112
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 62 դմ է։
    62×2=112
  7. Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 5 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան
    պարագիծը և մակերեսը։
    10+5=15
    (15+10)x2=
    15×10=150
  8. Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։
    13+14+15=42

Մագաղաթ

0

Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի (մ․թ․ա․ 197—159) օրոք։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով։

Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։

Ախ ինչ լավ է սարի վրա

0

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
    Թեթևորեն սահող, համաչափորեն՝ հանգիստ՝ առանց կտրուկ շարժումների սահող, եդեմային-
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Որախ տրամադրություն է բարձրացնում։
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    Հովիվը ու իրա ոչխարները։
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    տանը՝ երբ մայրիկը տանը չի ու ես կարող եմ հանգիստ հեռուստացույց նայել։
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ,
  • թեթևասահ,
  • հով-ցուրտ
  • առավոտ-ցերեկ
  • շողալ,-լույս
  • եդեմային-կրոնական Դրախտ
  • շվի-դուդուկ
  • հովիվ-նախրապան