Ախ ինչ լավ է սարի վրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
    Թեթևորեն սահող, համաչափորեն՝ հանգիստ՝ առանց կտրուկ շարժումների սահող, եդեմային-
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Որախ տրամադրություն է բարձրացնում։
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    Հովիվը ու իրա ոչխարները։
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    տանը՝ երբ մայրիկը տանը չի ու ես կարող եմ հանգիստ հեռուստացույց նայել։
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ,
  • թեթևասահ,
  • հով-ցուրտ
  • առավոտ-ցերեկ
  • շողալ,-լույս
  • եդեմային-կրոնական Դրախտ
  • շվի-դուդուկ
  • հովիվ-նախրապան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *