ԵԼՔ ՍՏՈՒԳԱՏԵՍ Առաջադրանք 1

0

1-ին աշխատանք․ Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Լուսավոր գլուխ, Ճաշոտ նապաստակ,քաղցր ժամացույց, հուզված աթոռ, հոգնած կրիա, ամաչկոտ արջուկ։

Ճաշոտ նապաստակ։

Լինում է չի լինում մի նապաստակ է լինում։ Այս նապաստակը որոշում է անտառով զբոսնել։ Եվ նա շատ-շատ մաքրասեր է լինում, և բոլորին նկատողութկուն է անում փնթի լինելու համար։ Եվ բոլոր խոզերը նրանից վախենում էին։ Մի օր, նա սովորականի նման իրեն և իր բունն էր մաքրում և հանկարծ նա սովածացավ և գնաց ճաշ ուտելու։ Ճաշ ուտելիս նա պատահմամբ գդալը ձեռքից գցեց ափսեի մեջ և ճաշը թռավ նրա դեմքին։ Նա սկսեց արագ արագ լվացվել, բայց մինչ նա լվացվում էր, նրան տեսան խոզեռրը և այդ օրվանից հենց տեսնում էին նապաստակին՝ գոռում էին Ճաշոտ Նապաստակ։