Եղևնի

0

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտնել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    Հիշել-մոռանալ
    ընկեր-անծանոթ
    բերել-տանել
    մտնել-դուրսգալ
    մանուկներ-մեծեր
    ուշ գիշեր-լուսաբաց
  • Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
  • Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։

https://www.youtube.com/shorts/SSpaOrAORxI

https://www.youtube.com/shorts/SSpaOrAORxI

Բացահայտումների ամառ, հավեսի ամա՜ռ

0

Ես այս ամառ շատ արշավների եմ գնացել։

Իմ համար շատ կարևոր էր, որ կարողանայի բարձրանալ Աժդահակ ու Արագած լեռները, և ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ես բարձրացել եմ այդ լեռները։ Աժդահակ ու Արագած լեռները երկուսն են հրաբխային լեռներ են։ եվ որպեսզի ցույց տամ, որ ես դա արել եմ ահա տեսանյութերի հղումները՝

Իմ բնակավայրը

0

Ես ապրում եմ Հարավ Արևմտյան թաղամասում, որը շատ հայտնի է Բանգլադեշ անվամբ։ Բանգլադեշ անունը նա ստացել է, նրա պատճառով , որ մարդիկ մտածել են Բանգլադեշ երկրի նման հեռու է։ Բանգլադեշում կա գեղեցիկ եկեղեցի և շատ մեծ այգիներ։ Բանգլադեշում է գտնվում իմ սիրելի կրթահամալիրը՝ Մխիթար Սեբաստացի դպրոցը։ Այստեղ շատ կան սպորտային խմբակներ որոնցից է իմ ձյուդոյի խմբակը։ Ես նաև գնում եմ բրեյք դանսի FSC ստուդիա։ Եվ ես շատ եմ սիրում Բանգլադեշը։ Այն հիմնադրվել է 1979-1980 ական թվերին։

Ծագումով որտեղից եմ ես

0

Ես ունեմ շատ խառը արմատներ։ Հայրիկս, մայրիկս ու ես ծնվել ենք Երևանում։ Հայրիկիս մայրիկը՝ Լոռիի Օձուն գյուղից է։ Հայրիկիս հայրիկը Արմավիր քաղաքից է։ Մայրիկիս մայրիկը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից է։ Մայրիկիս հայրիկը՝ Արառատի մարզի Դվին գյուղից է, որտեղ ես սիրում եմ գնալ ու կաշկա թյունինգ անել։ Ես շատ եմ սիրում Լոռու բառբառը և ահա կբերեմ մի քանի բառեր
մտիկ անել- նայել
շանս տալ-ցույց տալ
շաշ-գիժ
բեզարել-հոգնել

Իշատռտռուկ-բանջար, որ թթու դրած են ուտում
զադ-ինչ որ մի բան, օրինակ մի զադ էլ է չկա, որ նշանակում է ոչ մի բան չկա։

https://www.youtube.com/watch?v=fpcUdo9JqBQ

Համո Սահյան Եղևնին

0

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    Հիշել-մոռանալ
    Ընկերներ-թշնամիներ
    բերել-տանել
    մտել-դուրս գալ
    Մանուկներ-մեծեր
    ուշ գիշեր-առավոտ
  • Ինչո՞ւ է եղևնին հպարտանումՆա մտածում էր, թե ինքն է բերել Նոր-Տարին։
  • Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին- Անտառից եկած եղևնին փախավ իր ընկերներից և եկավ Երևան։ Նրան տեղադրեցին հրապարակի մեջտեղը և նրան զարդարեցին ու անվանեցին տոնածառ։ Բայց եղևնին շատ էր տխրում մենակ, անընդհատ հիշում էր իր ընկերներին։ Եվ ահա նա որոծում է փախնել հետ՝ անտառ։ Եղևնին չէր կարողանում որոշել՝ մնա հրապարակում և ուրախացնի մարդկանց, թե վերադառնալ անտառ ու երջանիկ լինել իր ընկերների հետ։ Վերջապես նա որոշում է կանչել իր ընկերներին ու բոլորին զարդարել։ Նրանք բոլորը գալիս են և ամբողջ հրապարակը զարդարվում է կանաչ տոնաժառներով։

Կանաչ եղևնին

0

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողողունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեխճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  և  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց հոմանիշները:
    Զմրուխտ-սուտակ

    ջերմ-տաք
    երեխա-Մանուկ
    հազիվ-Մի կերպ
    հզոր-ուժեղ
    տխուր-թախծոտ
    արտասվել-լացել
    գոռալ-աղմկել
    բացել-բանալ
  2. Մոխրագույնով նշված բառերի համար իմաստով հակառակ բառեր գրիր։
    թույլ-ուժեղ,մեծանալ-փոքրանալ,փոքրիկ-մեծ,կամացուկ-բարձր, գոռալ-լռել, բացել-փակել, Հագնել-հանվել
  3. Շագանակագույնուվ նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները, նաև նշիր, թե բառն ըստ կազմության ինչպիսին է, օրինակ` մարտադաշտ- մարտ-ա-դաշտ, բարդ բառ
    քաղցր-ա-հնչյուն բարդ բառ,-այգի-ե-պան բարդ բառ,-Այգի-ե-գործ բարդ բառ, բարձր-ա-հասակ բարդ բառ,ան-պատկառ ածանցավոր,- բարձր-անալ ածանցավոր,ոսկե-հեր բարդ բառ, ան-սիրտ բարդ բառ, դես-ու-դեն բարդ բառ, հուսահատ հույս-ա-հատել բարդ բառ, խղճահարություն-խիղճ-հաեել-ություն բարդ բառ
  4. ինքնամփոփ-ինքն-ամփոփ բարդ բառ
  5. Անծանոթ բառերը դուրս բեր և գրիր դրանց բացատրությունը:
  6. Սևացրած բառերում գծիկների փոխարեն լրացրու պակասող տառերը։ Լրացնելուց հետո քեզ բառարանով ստուգիր։
  7. Ինչո՞ւ էր արտասվում եղևնին:-որովհետև արևի շողերը իրեն չէին հասնում
  8. Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից-որ շատ բոյով լինելը միշտ չի օգտակար
  9. Մեկական բառով բնութագրիր, ապա նկարագրիր բարդուն և եղևնուն։Բարդի- մեծամիտ, Եղևնի-բարի:
  10. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

  1. Դուրս գրիր այն հատվածները, որտեղ

Ա. Բնութագրվում է քամին- Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն

Բ. Նկարագրված է այգեպանը- այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

Գ. Նկարագրված է աշունը- Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ

Դ. Նկարագրված է ձմեռը- Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: