Мои летние каникулы

0

В этом году я поднялся на гору Аждаак.Дорога была сложной, скользкой но я все равно сумел пднятся. На горе мы сделали дольгую остановку и немного поели и я потрогал свой второй триангулятор.И я по плаввал в озере.

И этим летом я мого путишетвовал по Армении и это было классно.

Առակներ

0

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց. — Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։ Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Թեպտ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրե

Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով

Առակ 2

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.

 — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։

Պատասխանում են. 

— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ 

 Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

3․ Գյուղացին և որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր:

Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան:

Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:

Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար: