Ինչպես ես բարձրացա Խուստուփ Լեռը

Նախորդ տարի՝ ամռանը, մայրիկը և հայրիկը մեզ տարան Սյունիք։ Իսկ ի՞նչն էր մեր Սյունիք գնալու նպատակը, կարո՞ղ եք գուշակել։ Իհարկե, ճիշտ եք, Խուստուփ բարձրանալը։ Եվ ահա, մենք հասանք Ծավ գյուղ։ Առավոտ շուտ սկսեցինք Շիկահողի արգելոցով գնալ դեպի լեռը։ Եղանակը անձրևոտ էր և մենք մտածում էինք, թե ինչպես պիտի բարձրանանք սարը։ Հայրիկը մեքենան քշեց սարի գագաթից մոտ 8կմ հեռու ու սկսվեց մառախուղի միջով դժվար քայլարշավը։ Ինչքան մոտենում էինք գագաթին, այնքան ամպերը իջնում էին ներքև, իսկ մենք գտնվում էինք ամպերից վերև։ Մենք ամպերից ներքև թողեցինք ուժեղ մառախուղը, իսկ ամպերից վերև մեզ սպասում էր ուժեղ ու պայծառ արևը։ Բայց միևնույնն է, սարի գաբաթի հատվածը պատված էր մառախուղով։ Չկարծեք թե հեշտ է բարձրանալ Խուստուփ լեռը։ Ես ճանապարհին հոգնել էի և ամեն 50 մետրը մեկ պառկում էի գետնին և ասում՝ չեմ գալու։ Սարը մերթ ընդ մերթ բացում էր ամպերից կատարը և ուժ էր տալիս ինձ, որ քայլեմ։ Ամպերը վերջնականապես բացեցին սարը ու մենք նկատեցինք սարի փեշին ծածանվող Հայաստանի դրոշը: Ես ու եղբայրս վազքով հասանք դրոշին և հայրիկը բացատրեց, թե ում կիսանդրին է այնտեղ դրված։ Իսկ դուք գիտե՞ք՝ ում, իհարկե, Գարեգին Նժդեհի։ Հանգստացանք և մի քիչ բրդուճ կերանք, որ ուժ հավաքեինք ու կարողանայինք սկսել ժայռամագլցումը, որովհետև գագաթին հասնելու համար պետք էր մի քիչ մագլցել։

Մանր-մանր քարայծի պես թռչկոտելով հասանք գագաթին։ Երբ գագաթին նստած էի, հասկացա, որ ես կյանքում առաջին անգամ կպա սարի ամենաբարձր կետը որոշող եռանկյանը։

Ես Դավիթն եմ, ես բարձրացել եմ Խուստուփը։

Սպասեք իմ հաջորդ արշավին։ Ես մյուս տարի ամռանը բարձրանալու եմ Արագած սարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *